Շակիրան հայտնվել է իսպանական հարկային մարմինների աքցանում

Շակիրան հայտնվել է իսպանական հարկային մարմինների աքցանում
Կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան Իսպանիայի ֆինանսական մարմիններին 20 մլն. եվրո է վճարել՝ այդ երկրի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրները կարգավորելու համար, գրում է Pais-ը:



Հայտնի է, որ Շակիրան 2010-2017 թվականներին հարաբերություններ է պահպանել իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ և այդ տարիներին հիմնականում բնակվել Իսպանիայում: Երգչուհին, սակայն, հարկային մարմիններում հաշվառման է անցել միայն 2015 թվականին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հարկային մարմինները նրան կասկածեն հարկերից 4 տարի խուսափելու մեջ:



Պարբերականի տվյալներով՝ վճարված գումարը վերաբերվում է միայն Կատալոնիայի հարկային տեսչության պահանջներին՝ որոնք ձևակերպվել են դեռևս 2011 թվականին: Այդպիսով, երգչուհին վճարել է պարտքի ատաջին մասը միայն՝ որպեսզի հարկային մարմինների մյուս պահանջները բողոքարկելու հնարավորություն ունենա:



Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչները հայտարարել էին, որ նա Իսպանիայում ապրել է ընդամենը 183 օր: Դա այն ժամկետն է, որից հետո Իսպանիայում գտնվող օտարերկրացին սկսում է համարվել հարկատու: