Հնդկական կինոյի լեգենդը մահացել է պատահական ջրահեղձությունից. ոստիկանություն

Հնդկական կինոյի լեգենդը մահացել է պատահական ջրահեղձությունից. ոստիկանություն
Դուբայի ոստիկանությունը ավարտել է հնդիկ հանրահայտ դերասանուհի Շրիդևիի մահվան կապակցությամբ հետաքննությունը: Դերասանուհին մահացել էր Դուբայում, հյուրանոցի համարում: Դերասանուհու մահվան պատճառը պատահական ջրահեղձությունն է, հաղորդում է էմիրաթական The Nationa պարբերականը:



Նշվում է, որ դերասանուհու մարմինը կտեղափոխվի Հնդպաստան երեքշաբթի, երեկոյան:



54-ամյա Շրիդևին մահացել է Դուբայի հյուրանոցային համարի լոգարանում երեք օր առաջ: Համաձայն դատա-բժշկական եզրակացութայան` նա մահացել է լոգարանակոնքում պատահական ջրահեղձումից, որին հետևել էգիտակցության կորուստը: Նրա արյան մեջ ալկոհոլի հետքեր են հայտնաբերվել: Դատական գործը փակված է:



Մենք ավելի վաղ գրել էինք, որ Շրիդևին Դուբայ էր ժամանել ամուսնու` պրոդյուսեր Բոնի Կապուրի և կրտսեր դստեր հետ` մասնակցելու իր ազգականի հարսանիքին:



Դերասանուհի և պրոդյուսեր Շրիդևին նկարահանվել է 265 ֆիլմում: Կինոհանդիսատեսը նրան գիտի «Տխուր պատմություն», «Ընծա», «Չանդնի», «Սիրո ակնթարթներ», «Ճանապարհից շեղվածը» և այլ հանրահայտ ֆիլմերից: