Կրեմլը Հարավային Կովկասում նախապատրաստվում է վատթարագույնի՞ ն

Կրեմլը Հարավային Կովկասում նախապատրաստվում է վատթարագույնի՞ ն
Փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է մի շարք պետությունների ռազմական գերատեսչությունների պատվիրակությունների, որոնց շարքում նաեւ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիեւին: Սրան զուգահեռ, արդեն հայտնի է դարձել, որ Բաքուն հրաժարվել է մասնակցել մարտի 2-ին մեկնարկելիք անվտանգության հարցերով միջխորհրդարանական համաժողովին, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պատվիրակությունները, իսկ կոնֆերանսն անց է կացվելու ԵՄ եւ ԱՄՆ հովանու ներքո: Համաժողովը Կրեմլի քարոզչամեքենայի կողմից արդեն իսկ հայտարարվել է որպես հակառուսական:



Ինչպես նկատում է ռուս վերլուծաբան rex լրատվական գործակալության վերլուծաբան Ալեքսանդր Դուբրովսկին, Ադրբեջանում, կապված առաջիկայում տեղի ունենալիք նախագահական արտահերթ ընտրությունների հետ, ներքին բավական հետաքրքրական վերադասավորումներ են տեղի ունենում:



Ռուսաստանն էլ տեղում նստած չէ եւ Կրեմլը բավականին ուժեղացնում է իր հարավային անմիջական սահմանների հսկողությունը հատկապես ռուս-ադրբեջանական հատվածում: Սա ինքնին հասկանալի է, քանի որ Ադրբեջանը կարող է հայտնվել տարանցիկ երկրի կարգավիճակում, որի վրայով փախստականների հոսք սկսվի դեպի Ռուսաստան, իսկ նման հոսքի դեպքում ամեն մի խումբը ավելացնում է, տեսականորեն, ահաբեկիչների հնարավոր ներթափանցումը Ռուսաստան: Իսկ սա արդեն անմիջական սպառնալիք է Ռուսաստանի համար, քանի որ դիվանագիտությունից անկախ Մոսկվան նաեւ եւ առաջ սեփական քաղաքացիների անվտանգության մասին պետք է հոգ տանի:



Առհասարակ, ռուսական ներ-հյուսիսկովկասյան եւ Հարավային Կովկասում վերջին շրջանում վարած քաղաքականությանը, ներառյալ  նաեւ Դաղստանում վերջին զտումները, եթե հետեւենք, ապա կպարզվի այն ողջ անհանգստությունը, որ ունեն Կրեմլում: Սա բնական է, քանի որ Հարավային Կովկասը, որտեղ միանգամից մի քանի չկարգավորված հակամարտություններ կան, ամենից անհանգսիտ շրջաններից է եւ բավական մոտ է Մերձավոր Արեւելքին: Իսկ Սիրիայում եւ Իրաքում հոգեվարք ապրող ԻՊ համար դեպի Աֆղանստան տեղաշարժը աշխարհագրորեն արդեն անցնում է Հարավային Կովկասով: Ու ակամա այն տպավորությունն է առաջանում, որ Մոսկվան Հարավային Կովկասի դեպքում նախապատրաստվում է վատթարագույն սցենարային զարգացմանը:



**Ալեքսանդր Դուբրովսկի**



**REX**