Ռուսական պետական վիճակագրական ծառայությանը մերկացրել են կեղծիքի մեջ

Ռուսական պետական վիճակագրական ծառայությանը մերկացրել են կեղծիքի մեջ
Ռուսական պետական վիճակագրական ծառայությանը կեղծել է վիճակագրական փաստերը եւ չի ներկայացրել ճշգրիտ կերպով, թե 2018-ի հունվարին ինչպիսի սրընթաց անկում է գրանցվել Ռուսաստանի բնակչության եկամուտներում:Այս մասին հայտնում է Finanz.ru-ն:



Ըստ պետական վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, Ռուսաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմել է միջինը 23534 ռուբլի, այսինքն աճել է 336 ռուբլով կամ 2,9%: Սակայն, եթե հաշվում ենք նաեւ սղաճը եւ մնացած պարտադիր վճարները, ապա մեկ շնչին բաժին ընկնող տնօրինելի ազատ եկամուտը ոչ աճել է, ոչ էլ նվազել:



Այս փաստը մասնագիտական շրջանակներում լուրջ դժգոհության առիթ է տվել եւ շատերը հայտարարել են, որ պետական վիճակագրական ծառայությունը պարզապես մանիպուլյացիայով է զբաղվում, հավաստի վիճակագրություն կազմելու փոխարեն: Վերլուծությունները ցույց են տվել, որ պետությունը թոշակառուներին միանվագ դրամական օգնության վճարումով, կտրուկ ավելացում է ֆիքսել նրանց եկամուտներում եւ քանի որ Ռուսաստանում կա 44միլիոն թոշակառու, ապա ընդհանուր էֆեկտը եղել է դրական դինամիկայով:



Փորձագետները նշում են, որ հերթական անգամ փաստվել է այն, ինչ կա, այսինքն` պետական վիճակագրական ծառայությունը գործում է ոչ թե ի շահ հասարակության, այլ հանուն կառավարության եւ նախագահի ապարատի շահերի սպասարկման: