Ագրեսիվ ենոտը դադարեցրել է ռուս-ուկրաինական սահմանային անցակետի աշխատանքը

Ագրեսիվ ենոտը դադարեցրել է ռուս-ուկրաինական սահմանային անցակետի աշխատանքը
Ռուս-ուկրաինական «Նիկոլաևկա» սահմանային անցակետում ենոտը հարձակվել է մարդկանց վրա, հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության պաշտոնական կայքը:



Կենդանին անցակետում է հայտնվել չեզոք տարածքից:



«Նրան սահմանակետից քշեկլու բոլոր փորձերը ապարդյուն են անցել:Ենոտը պատասխանում էր ագրեսիվ գռմռոցով և հարձակվում մարդկանց վրա»,- նշվում է հաղորդման մեջ:



Անցակետը մոտ մեկ ժամ դադարեցրել է աշխատանքը: Սահմանապահները արտակարգ իրավիճակի մասին տեղեկացրել են համապատասխան բնապահպանական ծառայություններին և սանիտարահամաճարակային կայանին` նշելով, որ կենդանին կատաղության պարզորոշ նշաններ է ցույց տալիս:



Դեպքի վայր ժամանած մասնագետները վնասազերծել են ենոտին և տարել համաճարակաբանական լաբորատորիա` ստուգելու կատաղությամբ վարակվածության հնարավորությունը:



Նշվում է, որ ենոտի հարձակումից ոչ ոք չի տուժել: Իսկ թե ինչպես են վնասազերծել փոքրիկ գազանին, չի հաղորդվում: