Մեկ օրում աշխարհի միլիարդատերերը կորցրել են 114 միլիարդ դոլար

Մեկ օրում աշխարհի միլիարդատերերը կորցրել են 114 միլիարդ դոլար
Ամերիկյան ֆոնդային բորսայում տեղի ունեցած շեշտակի գնանկումը ռուսական օլիգարխների վրա նստեց ուղիղ 2,1 միլիարդ դոլար: Այդ մասին են վկայում Bloomberg Billionaires Index (BBI)-ի հրապարակած տվյալները:



Նշենք, որ ամերիկյան բորսայում տեղի ունեցածը շղթայաձեւ ազդել էր նաեւ ասիական եւ եվրոպական շուկաների վրա եւս: Երջանիկ հաջողակների շարքում հայտնվել է Ռոման Աբրամովիչը, ով հարստացել է 68,9 միլիոն դոլարով: Բախտը ժպտացել է նաեւ գործարար Պյոտր Ավենին, ով մեկ օրում հարստացել է 29,1միլիոն դոլարով:



Արդյունքում նրանց ունեցվածքը հասել է համապատասխանաբար`13,3 եւ 5,88 միլիարդ դոլարի: Հատկապես տուժել է Ռուսաստանի ամենահարուստ մարդն համարվող Արեքսեյ Մորդաշովը: Նա կորցրել է 203,3 միլիոն դոլար: Վագիտ Ալեքպերովի ունեցվածքը նվազել է 175,9միլիոնով, Իսկենդեր Մահմուդովինը`174,1 միլիոն դոլար: Կորուստները, սակայն ռուս միլիարդատերերի հնգյակում փոփոխություններ չի կատարել, ինչպես հայտնում է Bloomberg-ը: Մորդաշովի կարողությունը շարունակում է լինել առաջինը եւ գնահատվել 20,3 միլիարդ դոլար: Պարբերականը գրում է, որ մեկ օրում աշխարհի միլիարդատերերը կորցրել են 114 միլիարդ դոլար: