Հրդեհ Մոսկվայի բազմաբնակարաններից մեկում. կա երեք տուժած

Հրդեհ Մոսկվայի բազմաբնակարաններից մեկում. կա երեք տուժած
Հրդեհ է բռնկվել Մոսկվայի արեւմտյան հատվածում գտնվող բազմաբնաարաններից մեկի 17-րդ հարկում: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հրդեհի հետեւանքով երեք մարդ տուժել է: Երեքն էլ հոսպիտալացված են: Այրվել է մոտ 50 քառակուսի մետր մակերես: Հրդեհի հանգամանքները պարզվում են: