ԱՄՆ Պետդեպում չեն բացառել Վենեսուելայի հանդեպ նավթային էմբարգոյի կիրառումը

ԱՄՆ Պետդեպում չեն բացառել Վենեսուելայի հանդեպ նավթային էմբարգոյի կիրառումը
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները չեն բացառում, որ Վենեսուելայի հանդեպ կկիրառվի նավթային էմբարգո: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Հաղորդվում է նաեւ, որ ամերիկյան փորձագետները ներկայումս ուսումնասիրում են, թե նավթային էմբարգոյի կիրառման դեպքում ինչպիսին կլինեն հնարավոր հետեւանքները եւ որքանով դրանք կհարվածեն ամերիկյան ազգային շահերին:



Նշենք, որ անցած տարի վենեսուելական նավթի վաճառքը նվազել է մինչեւ 1991 թվականի մակարդակը: