Պարեկների հետ վիճաբանության արդյունքում բերդում հայտնված երիտասարդի մայրն ահազանգում է
Ամիսներ առաջ Hraparak.am-ը անդրադարձել էր Սպիտակ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Յարմալոյանի եւ պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում Լոռու մարզի առաջին ատյանի իրավասության դատարանը երիտասարդին դատապարտել էր 3․5 տարի ազատազրկման: 4 ամիս կալանավայրում մնալուց հետո Արթուրի խափանման միջոցը փոխվել էր, ազատ էր արձակվել, ստորագրությամբ չհեռանալու պայմանով:
Արթուր Յարմալոյանն այդ վճռի հետ չէր համակերպվել եւ դիմել էր վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու, սակայն վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ է թողել, ավելին, մայրը՝ տիկին Յարմալոյանը կրկին դիմել է Hraparak.am- պատմելով, որ որդու նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, արդեն 3 ամիս է ՝ Արթուրը պատիժը կրում է կալանավայրում : Երիտասարդի մայրն ահազանգում է:
« Վերաքննիչ դատարանը առանց տեսաձայնագրությունները նայելու, առանց առերեսման , առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողեց, ես պահանջում եմ, ու խնդրում դատախազությանը վերանայել գործը, այն, ինչ կատարվել է, որդուս նկատմամբ անարդարություն է: Հիմա վճռաբեկ ենք ներկայացրել, ակնկալում եմ վճռաբեկի օբյեկտիվ քննություն, եթե նորից ոչինչ չփոխվեց, մինչև եվրոդատարան գնալու ենք՝ արդարության հասնելու »,-ասաց երիտասարդի մայրը՝ նշելով, որ հարկ եղած դեպքում մեզ կտրամադրի եւ կհրապարակի տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչ պահվածք են դրսևորում պարեկները, եւ ինչպես են որդուն ծեծելով բերման ենթարկում :
Կարծիքներ