Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է օգնել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին

Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է օգնել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին

«Իրանի Կարմիր մահիկ» կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին, հայտնում է «Իրանն այսօր» Telegram ալիքը:

«Իրանի Կարմիր Մահիկի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն ուղարկել ջրհեղեղից տուժած հայերին աջակցելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ (Ալավերդու, Ախթալայի շրջաններում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև (Իջևանի շրջանում) գետերը դուրս են եկել ափերից: Ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ կան: