«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանի գործերն անքննելի են

«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանի գործերն անքննելի են
Նոր ձեւավորվող Անվտանգության խորհրդի կազմից Աժ եւ ՀՀ նախագահների բացակայության փաստը հարուցել է նաեւ ՀՀԿ-ական շրջանակների զարմանքը։ Ինչպե՞ս կարելի է պառլամենտական մոդելի պետության օրենսդիր մարմնի ղեկավարին եւ ՀՀ Սահմանադրության իրագործման երաշխավոր հանդիսացող նախագահին անվտանգության եւ պաշտպանության հարցերից մեկուսացնել, չդարձնել ԱԽ անդամ։ Այս հարցադրումն են հնչեցնում որոշ ՀՀԿ-ականներ կուլիսներում, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի գործերն անքննելի են։