«Հրապարակ»․ Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են արել

«Հրապարակ»․ Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են արել
Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի, ով, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել եւ հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։ Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաեւ, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչեւ «վերջին կոպեկն» ստացել են։