Դոնալդ Թրամփը դավաճանում է Մելանյային. Մայքլ Վուլֆ

Դոնալդ Թրամփը դավաճանում է Մելանյային. Մայքլ Վուլֆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին սկանդալյին գրքի հեղինակ Մայքլ Վուլֆը հայտարարել է, որ նախագահ Թրամփը դավաճանում է իր կնոջը` Մելանյա Թրամփին: Այս մասին հայտնում է Mediaite-ն: Վուլֆը մասնավորապես ասել է հեռուստահաղորդավար Բիլ Մարի հետ զրույցի ընթացքում, որ գրքում մի դրվագ կա, որը չափազանց պրովոկացիոն է եւ անհնար է եղել ապացույցներ գտնելը: Ապա ակնարկել է, որ Թրամփը դավաճանում է կնոջը: Նշենք, որ արդեն հայտնի է դարձել, որ Մայքլ Վուլֆի գրքի հիման վրա սերիալ կնկահարանվի: