Apple-ը Միացյալ Նահանգներում կվճարի $38 միլիարդի հարկ

Apple-ը Միացյալ Նահանգներում կվճարի $38 միլիարդի հարկ
Apple Inc ընկերությունը հայտարարել է, որ կվճարի ԱՄՆ-ին օտարերկրյա կապիտալի համար $38 միլիարդի միաժամանակյա հարկ եւ կավելացնի ծախսերը ԱՄՆ ներսում, քանի որ ցանկանում է ավելացնել իր մասնաբաժինը ամերիկյան տնտեսության մեջ:



Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:



Առաջիկա տարիներին, ըստ հաղորդման, այս ընկերությունը մտադիր է $30 միլիարդ ներդնել ամերիկյան տնտեսության մեջ եւ ստեղծել 20 հազար նոր աշխատատեղեր: ԱՄՆ նախագահն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ դա ամերիկյան տնտեսության մեծ հաղթանակներից մեկն է: