Հայտնի է «Ոսկե գլոբուսի» լավագույն դրամատիկ ֆիլմը

Հայտնի է «Ոսկե գլոբուսի» լավագույն դրամատիկ ֆիլմը
Մարտին Մակդոնաքի «Երեք բիլբորդները Էբինգի սահմանին, Միսուրի նահանգ» ժապավենը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ ֆիլմ անվանակարգում: Այս մասին կարդում ենք մրցանակաբաշխության պաշտոնական թվիթերյան էջում կատարված գրառման մեջ:



Մրցանակի հավակնորդներ են եղել նաեւ Քրիսթոֆեր Նոլանի «Դյունկերկ», Սթիվեն Սպիլբերգի «Գաղտնի դոսյե», Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» եւ Լուկա Գուադանյինոյի «Կանչիր ինձ քո անունով» ժապավենները: Մարտին Մակդոնաքը ստացել է «Ոսկե գլոբուս» նաեւ լավագույն ռեժիսոր եւ լավագույն սցենարիստ անվանակարգերում, իսկ ֆիլմի գլխավոր դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը ստացել է «Ոսկե գլոբուս»` լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում: