ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործած վարորդը բողոք է ներկայացրել իր դեմ

ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործած վարորդը բողոք է ներկայացրել իր դեմ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ալկոհոլ օգտագործած վարորդը զանգահարել է արտակարգ ծառայություն և բողոք ներկայացրել ինքն իր դեմ, հայտնում է Polck շրջանի ոստիկանության ֆեյսբուքյան էջը:



Միջադեպը տեղի է ունեցել Նոր տարվա նախօրյակին: Մայքլ անունով տղամարդը զանգահարել է 911 և հայտնել, որ մեքենան վարում է անսթափ վիճակում: Վարորդի հետ խոսակցության ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է հերթապահը վարորդին խնդրում ընդունել աջ և կանգնել: Վարորդը չի կարողացել հիշել իր ազգանունը և նկարագրել այն վայրը, որտեղ գտնվում է: Ի վերջո նա հերթապահին հայտնել է, որ իրեն հաջողվել է ճամփեզրին կայանել ավտոմեքենան, բայց քիչ անց էլ հայտարարել է, որ այն կանգնեցրել է մայրուղու կենտրոնում: Հերթապահի հարցերից հոգնած վարորդն այնուհետև բարի գիշեր է մաղթել նրան և անջատել հեռախոսը:



Ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է հայտնաբերել ավտոմեքենան և վարորդին, որը հայտարարել է, թե 4 գավաթ գարեջուր է խմել, ինչպես նաև օգտագործել Մեթամֆետամին: