Քադիրովը մտադիր է Չեչնիա վերադարձնել Ադրբեջանում հայտնաբերված 104-ամյա չեչենուհուն

Քադիրովը մտադիր է Չեչնիա վերադարձնել Ադրբեջանում հայտնաբերված 104-ամյա չեչենուհուն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մտադիր է Չեչնիա տեղափոխել Ադրբեջանում հայտնաբերված և այդ երկրի իշխանությունների կողմից ծերանոց ուղարկված 104-ամյա կնոջը, որը պնդում է, որ չեչենուհի է, ծնունդով՝ Դաղստանից:



Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հարցումներ է ուղարկել Դաղստան և Չեչնիա այն բանից հետո, երբ երկրի արևմուտքում, անօգնական վիճակում հայտանբերվել էր 104-ամյա Մեդինա Ալիևան:



«Երկուշաբթի, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության միջոցով կլուծվի Ալիևային Չեչնիա տեղափոխելու հարցը: Ալիևան օգնության կարիք է զգում, և օգնությունը կցուցաբերվի նրան: Կարևոր չէ, թե որտեղից է նա կամ որտեղ է ապրել: Նա անճար է, միայնակ, այդ իսկ պատճառով էլ պետք է հոգ տանել»,- Mylistory սոցցանցի իր էջում գրել է Քադիրովը: