Դպրոցի տնօրենի ազգականները խորհրդի կազմում չեն կարող լինել․ ի՞նչ հետեւանք է ունեցել վարչապետի հանձնարարականը

Դպրոցի տնօրենի ազգականները խորհրդի կազմում չեն կարող լինել․ ի՞նչ հետեւանք է ունեցել վարչապետի հանձնարարականը
Դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարել էր յոթնօրյա ժամկետում քաղաքապետարանի եւ մարզպետարանների համագործակցությամբ ներկայացնել ծրագիր՝ կրթության ոլորտում ազգակցական կապերի միջոցով հովանավորչությունները եւ շահերի բախումները բացառելու ուղղությամբ:



ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը **Hraparak.am**-ի հարցին մասինմասին՝ նշեց, որ դա բանավոր հանձնարական եղել է, եւ դրա հիման վրա դպրոցների օրինակելի կանոնդարությունում փոփոխություն է կատարվել․ «Առաջին փոփոխությունը կատարվել է խորհուրդների մասով, որ տնօրենի հետ անմիջական ազգակցական կապով անձինք խորհրդի կազմում չեն կարող լինել»։



Իսկ թե հանձնարարականի հիման վրա եղե՞լ է դեպք, որ անձինք ազատվեն աշխատանքից, Աշոտ Արշակյանը նշեց, որ ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող դպրոցներում նման դեպք չի արձանագրվել․ «Եթե մայրը ուսուցիչ է, աղջիկը՝ տնօրեն այդտեղ խնդիր չկա»։