Յուրաքանչյուր մարզի համար պետք է գտնվի մի լուծում, մի նոու-հաու․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Յուրաքանչյուր մարզի համար պետք է գտնվի մի լուծում, մի նոու-հաու․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Օրեր առաջ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում «Նոյ» ազգագրական թաղամասի նախագծի ընտրության հարցում կարեւորել է հանրային կարծիքը։ Վարչապետը նշել է նաեւ, որ այս ծրագիրը նպաստելու է մեր քաղաքի եւ երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Այս առընչությամբ «Այլընտրանքային նախագծեր խումբը» արձագանքելով վարչապետի առաջարկին հայտարարություն է տարածել, որում առաջարկվում է «Նոյը» կառուցել որեւէ մարզում եւ քննարկումներ սկսել Երեւանի տուրիստական գրավչության հարցադրման շուրջ։



Հայտարության մեջ «Այլընտրանքային նախագծեր խումբը» նկատում է որ թաղամասը քաղաքից դուրս կառուցելու դեպքում՝ մուլտիպլիկացիայի էֆեկտով կակտիվանան այլ հարակից բիզնեսներ․ Դեպի գյուղ տանող հարմարավետ տրանսպորտի կազմակերպում, ճանապարհին հետաքրքիր կանգառների կազմակերպում, բուն թաղամասում տեղաբնակներին աշխատանքի հնարավորության ընձեռում եւ վերջապես ազգագրական թաղամասի շուրջ գոյություն ունեցող բնակավայրերի օրգանական կապում «Նոյին»։



Իսկ Երևանում տուրիզմի զարգացման համար առաջարկում են ցուցանակները, փողոցների անունների, շենքերի հասցեների նշումները կարգի բերել։ «Տուրիստը Երեւանում մոլորվում է ամեն քայլափոխի։ Պետք է վերջապես սկսել համակարգային քայլերով լուծել մայրաքաղաքի տրանսպորային խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ։