5 օր երաշխավորում է, որ կմնա հացադուլի մեջ (տեսանյութ)

5 օր երաշխավորում է, որ կմնա հացադուլի մեջ (տեսանյութ)
Քիչ առաջ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը գրություն է հանձնել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ ասել, որ շարունակելու է հացադուլը։ Դիտարկմանը, թե շատերն են հացադուլ արել տարբեր պահանջներով, արդյունքի չեն հասել, Հայրիկյանն ասաց, որ հացադուլը իր ձայնը բարձրացնելու միջոց է։ Իսկ թե ինչքան կարող է հացադուլ անել եւ աշխատել, Հայրիկյանն ասաց, որ 5օր երաշխավորում է։



Հիշեցնենք, որ Հայրիկյանն այսօրվանից հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց, նա մտադիր է 200 հազար ստորագրություն հավաքել, որպեսզի սահմանադրության մեջ փոփոխություն անի։ Այս պահանջին ի պատասխան՝ Մուկուչյանը հայտարարել է, որ սահմանադրությունը վիճարկելու հնարավորություն կլինի 2018թ ապրիլից հետո։



**Վահե Մակարյան**



**Մանրամասները՝ տեսանյութում**