ԱՄՆ իսլամական կենտրոնները սպառնալիքներ են ստացել

ԱՄՆ իսլամական կենտրոնները սպառնալիքներ են ստացել

ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգում երկու իսլամական կենտրոններ սպառնալից հեռախոսազանգեր են ստացել այն բանից հետո, երբ Մանհեթենում, երեքշաբթի օրը տեղի էր ունեցել ահաբեկչություն ԻՊ խմբավորմանը հարող ազգությամբ ուզբեկ Սեյֆուլլա Սայիպովի կողմից: Այս մասին հայտնում է NBC հեռուստակայանը:



Ըստ հաղորդման, Պասայիկ քաղաքի իսլամական կենտրոնում առնվազն նմանատիպ ութ զանգ է ստացվել: Համանման զանգեր ստացվել են նաեւ Պատերսոն քաղաքի իսլամական կենտրոնում, որտեղ, ի դեպ, հաճախում էր նաեւ Սայիպովը: