Վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը

Վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը, տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:



Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին և կատարվող աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում շուրջ 500.000 շահառուի համար իրականացվել է ավելի քան 50. 000 ծրագիր՝ 330 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ նվիրատուների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 700.000-ի: Նա մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի և ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին. հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառման հնարավորությունների ստեղծմանը: