Ինքն էն ժամանակ Էռնեկյանն էր, մենք ո՞վ էինք

Ինքն էն ժամանակ Էռնեկյանն էր, մենք ո՞վ էինք

Քաղավիացիայի վարչության նախկին պետ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի Դմիտրի Ադբաշյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ 1987թ․ կար օդաչուների դպրոց, որում ընդունել էին 220 սովորողի։



«Դպրոցը նախատեսված էր 400 հոգու համար, պետք է ստանային ավիացիայի ոլորտին վերաբերող բոլոր մասնագիտությունները։ Այդ դպրոցի հարցերով զբաղվում էր նաեւ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ ուսումնասիրեցինք մի մեծ շենք, կառուցեցինք դպրոցը, ընդունեցինք դիմորդներին։ Նրանք պետք է երկու տարվա կուրսեր անցնեին։ Հետագայում այդ շենքը քանդեցին, երբ եկավ Էդուարդո Էռնեկյանը։ Ինքն էն ժամանակ էլ Էռնեկյանն էր, մենք ո՞վ էինք, անգործ, պարապ մարդիկ էինք։ Հիմա արգենտինացիներ են եկել, աշխատում են «Զվարթնոց»-ում։ Կա՞ հայ, որ գնա Արգենտինա եւ աշխատի, ի՞նչ գործ ունեն նրանք մեզ մոտ»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը։



Դմիտրի Ադբաշյանի հետ զրույցը կներկայացնենք հաջորդիվ։