Հրդեհ Վանաձորում. հրշեջները դուրս են բերել երեխայի դին (թարմացված)

Հրդեհ Վանաձորում. հրշեջները դուրս են բերել երեխայի դին (թարմացված)

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: