Հավաքագրված «Խմբագիրն» ու պարտությունը պատերազմում 

Հավաքագրված «Խմբագիրն» ու պարտությունը պատերազմում 

Ն.Փ.-ն հավաքագրվեց բրիտանական հայտնի «ՄԻ6» ("MI6") հետախուզության աշխատակցի կողմից 2004 թվականին, Վրաստանում [Վրաստանի Հանրապետություն], Բաթումի քաղաք: Դրանից հետո ստացավ «Խմբագիր» կեղծանունը»:

Գրել է «ԱրմՁայն» ("ArmVoice") տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Թուրքիայի Հանրապետությունում «Ինֆովոյնա» տելեգրամյան ալիքի «վստահելի աղբյուրներին»։

Հաշվի առնելով «Ն» ու «Փ» սկզբնատառերը, «Խմբագիր» կեղծանունը՝ կարել է ենթադրել, որ խոսքը վերաբերում է Միացյալ Թագավորության Գաղտնի հետախուզական ծառայության կողմից (Արտերկրյա հետախուզություն, Ռազմական հետախուզության 6-րդ բաժանմունք, Secret Intelligence Service, SIS/Military Intelligence, Section 6) վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավաքագրելուն։ Փաշինյանը ժամանակին իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն էր։

«MI6-ի ցուցումով և օժանդակությամբ նա 2008-ի մարտի 1-ին [2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում] անկարգություններ կազմակերպեց Երևանում: Հետո դատապարտվեց ազատազրկման: ՄԻ6-ի միջամտությամբ ու ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելով՝ նա վաղաժամկետ ազատ արձակվեց: 2015-ի մայիսից սկսած, MI6-ի ցուցումով, «Խմբագիրը» հավաքեց թիմ՝ հեղափոխություն իրականացնելու համար: Թիմի մեջ ներդրվեցին ինչպես MI6 գործակալներ, այնպես էլ թուրքական MİT [«Ազգային հետախուզության կազմակերպություն»/"Millî İstihbarat Teşkilatı"] գործակալներ»,- գրել է ArmVoice-ը։

2018 թվականին ՌՀ6-ի և ԱՀԿ-ի օգնությամբ ու ՀՀ վարչապետի լուռ համաձայնությամբ «Խմբագիրն» ու թիմը հեղափոխություն իրականացրին: Հետագա միջոցառումները և անվտանգությունն ապահովելու համար նախագահի պաշտոնում նախապես նշանակվեց Ա.Ս.-ն [ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը], ով սերտորեն համագործակցում է ՄԻ6-ի հետ: ՀՀ ղեկավարությունից որևէ մեկն այն ժամանակ չհասկացավ այս քայլը:

Ըստ տելեգրամյան ալիքի՝ «Խմբագիրը» ՄԲ-ի [Մեծ Բրիտանիա] համար պետք է շահավետ քաղաքականություն վարեր տարածաշրջանում՝ հեռանալով ՌԴ-ից [Ռուսաստանի Դաշնություն] և Իրանից [Իրանի Իսլամական Հանրապետություն]՝ ըստ էության մերձենալով Թուրքիայի հետ: ՀՀ տարածքով պետք է անցնեին Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի շահերի համար տնտեսական ուղիները:

«Վերոնշյալ պետությունների համատեղ ծրագրերը ձախողվեցին 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ Վ.Պ.-ն [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը] միջամտեց «Խմբագրի» սանձազերծած պատերազմին, որը նա, համաձայն ծրագրի, պետք է պարտվեր («Խմբագիրը» ծրագրել էր 10 օրում հանձնել ամեն ինչ, բայց բանակի շարքերում գտնվող հայրենասերների հաշվին այն ձգվում էր ավելի քան 40 օր)»,- եզրափակել է տելեգրամյան ալիքը։