Իսկ Լացի պատի հետեւից Թրամփին ժպտում էր Պուտինը. ամփոփում Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցի

Իսկ Լացի պատի հետեւից Թրամփին ժպտում էր Պուտինը. ամփոփում Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցի

Մաս առաջին, մաս երկրորդ, Մաս երրորդ



Ավետյանց երկրից եւ ոչ մի նորություն



ԱՄՆ նախագահի երկօրյա այցը Իսրայել սկսվեց բավական ուշագրավ սակայն փոքրիկ կունֆուզից: «Մենք հենց նոր ժամանեցինք Մերձավոր Արեւելքից, մենք հենց նոր ժամանեցինք Սաուդյան Արաբիայից»,- իսրայելական դիմավորող պատվիրակության հետ ողջագուրանքի ժամանակ բացատրեց նախագահ Թրամփը: Ամերիկացի երգիծաբանները միանգամից բռնեցին իրենց այնքան «սիրելի» նախագահին սխալի վրա եւ հարցադրումն հետեւց անմիջապես` իսկ արդյոք գիտի Թրամփը, որ Իսրայելը նույնպես գտնվում է Մերձավոր Արեւելքում: Սակայն կոնֆուզը կարծես շարունակվեց նաեւ հետագա օրերին: Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը ստիպված եղավ պատասխանելու այն հարցին, թե արդյոք գաղտնի ինֆորմացիա է նա փոխանցել ռուսներին կապված ԻՊ պլանների հետ, որոնք ստացել էր իսրայելական աղբյուրներից: Զարմանալի պարզությամբ Թրամփը հայտարարեց, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում չի էլ ասել, որ իր ինֆորմացիայի աղբյուրը իսրայելական է: Բոլորը զարմացան այս հայտարարությունից, քանի որ եթե այն ժամանակ չէր ասել, հիմա էլ կարծես շրջանառվող լուրերն հաստատում է եւ խոստովանում հերթական անգամ ցույց տալով, որ միջազգային հարցերում անփորձ է:



Ամերիկացի փորձագետներն ամեն դեպքում խորհուրդ են տալիս վստահել ավելի շատ Պետդեպի մասնագետներին, քան թե թեկուզ իսրայելական կողմի հետ հարաբերություններում առաջին ջութակի դերակատարությունը վերապահել Ջարեդ Քուշներին` իր փեսային, ով ազգությամբ հրեա է այն էլ ուղղափառ, նրա հետ էլ օգնական նշանակելով Ջեյսոն Գրինբլատին` նույնպես խորը կրոնական ապրումներ ունեցող հրեայի, ով մինչ այդ աշխատել է Trump Organization-ում: Ինչպես նկատում է ռուսական Коммерсант պարբերականը, Քուշները, այն բանից հետո, ինչ նշանակվել էր նախագահի խորհրդական, արդեն երկու անգամ եղել է Իսրայելում, եւ բացի այդ նրան վստահվել է նաեւ պաղեստինյան կողմի հետ կապ պահելու առաքելությունը, մի բան, որ նախկինում զբաղվել է անձամբ Պետքարտուղար Ջոն Քերրին: Ամեն դեպքում հարցն այն է, թե կկարողանա բիզնեսմենի իր փորձառությունը Թրամփը կոնվերտացնել եւ ներդնել միջազգային դիվանագիտության մեջ: «Թրամփն ամեն կերպ փորձում է ի ցույց դնել իր եւ Նեթանյահուի մտերմությունը,- գրում է The NewYork Times-ը:- Երկու քաղաքական գործիչները ճաշեցին իրար հետ իրենց կանանց հետ, իրար կոչեցին անուններով` Դոնալդ եւ Բիբի, սակայն խաղաղության համաձայնագրի մասով ոչ մեկն էլ կոնկրետ քայլերի կամ գործողությունները մասին ծպտուն չհանեց: Թրամփը պաշտոնապես չճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ ոչ էլ հանրային հարթակում փորձեց ստիպել որ Իսրայելը դադարեցնի իր շինարարությունները Հորդանանի արեւմտյան ափին»:



Վերլուծաբանները նշում են, որ ի տարբերություն Բիլ Քլինթոնի օրինակ, որը այս ռեգիոն միշտ գալիս էր հակամարտության կարգավորման որեւէ կոնկրետ պլանով, Թրամփի այցը ինչ որ պլանի պրեզենտացիա չէր էլ կարելի համարել: Այս այցը ավելի շատ մտադրությունների հռչակագրում էր, որոնք ըստ ամենայնի, դեռ հեռու են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների իրական վիճակի հետ սերտ առնչակցությունից: Ամենայն հավանականությամբ նա հստակ չի պատկերացնում, թե ինչու իր նախորդների օրոք բանակցությունները այս հարթակում, սկսած Բուշ ավագից մինչեւ Օբամա, հիմնականում ձախողվել են: Բանակցությունների վերսկսումն ինքնին դեռ չի նշանակում հակամարտության կարգավորում կամ լուրջ առաջընթաց հակամարտության կարգավորման գործընթացում, որքան էլ կարեւոր հանգրվան է: Անհրաժեշտ է նախապատրաստական լրջագույն աշխատանք, իսկ թե դա երբ կլինի որեւէ մեկը չի կարող ասել:



Եվգենի Բայ
Թարգմանությունը` Արման Գրիգորյանի