Ռուսաստանը ծրագրում է 50 միլիարդ ռուբլի հատկացնել «Ադմիրալ Կուզնեցով»-ի վերանորոգմանը

Ռուսաստանը ծրագրում է 50 միլիարդ ռուբլի հատկացնել «Ադմիրալ Կուզնեցով»-ի վերանորոգմանը

Ռուսաստանն իր ամենամեծ՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր նավի վերանորոգման և մոդեռնիզացման համար մտադիր է 800 միլիոն դոլար ծախսել: Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:



«Շա՞տ է դա, թե՞ քիչ: Դա շատ չէ: 50 միլիարդ ռուբլին մի փոքր ավելի է 800 միլիոն դոլարից»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հիշեցնելով, որ իր նմանատիպ «Վիկրամադիտիա» (նախկինում՝ «Ադմիրալ Գորշկով») ավիակրի վերանորոգման և վերազինման վրա Հնդկաստանը ծախսել է մոտ 2,3 միլիարդ դոլար: