Թրամփը կոչ է արել վերջ դնել քաղաքական կոռեկտությանը

Թրամփը կոչ է արել վերջ դնել քաղաքական կոռեկտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որպեսզի վերջ դրվի քաղաքական կոռեկտությանը, եթե հարցը վերաբերում է անվտանգության ապահովմանը: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել իր թիվթերյան էջում: Ինչպես փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը, Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությունն արել է լոնդոնյան ահաբեկչությունից հետո: «Մենք պետք է դադարենք լինել քաղաքականապես կոռեկտ, անհրաժեշտ է զբաղվել մեր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Եթե ավելի խելացի չլինենք, ապա միայն ավելի վատ կլինի»,- մասնավորապես գրել է Թրամփը: