«Էլեկտրոնային եկեղեցու» ի հայտ գալը․ Կրոնական մամուլը ԱՄՆ-ում

«Էլեկտրոնային եկեղեցու» ի հայտ գալը․ Կրոնական մամուլը ԱՄՆ-ում

«Նյու Յորք թայմս պարբերականը, անդարդառնալով Ռոնալդ Ռեյգանի «աստվածավախությանը» գրել էր այդ տարիների իր համարներից մեկում. «Երբ քաղաքական գործիչն հայտարարում է, որ Աստված է օրհնել իր քաղաքական ծրագիրը, դա չափազանց վտանգավոր է …. Եթե ինչ որ հակաօրինական բան էլ գոյություն ունի ամերիկյան քաղաքական համակարգում, ապա կրոնական հռետորաբանության կիրառումն է քաղաքական ծրագրերի գովազդման համար»:



Ամերիկյան իրականության հետաքրքրական ֆենոմեններից մեկն էլ դարձավ այսպես կոչված «էլեկտրոնային եկեղեցու» ի հայտ գալը, որը հիմնադրեց հեռուստատեսային քարոզիչ Ռոբերտ Ռոբերտսը: Վերջինս մի անգամ ուղիղ եթերում իր ութ հարյուր հազար հեռուստադիտողներին հայտարարեց, որ եթե մինչեւ ապրիլի մեկը չկարողանա հավաքել ութ միլիոն դոլար, ապա Աստված իրեն կտանի Իր մոտ, այսինքն ինքը կմահանա: Իրենց սիրելի քարոզչի մահվան պատճառը չդառնալու համար, թեկուզ եւ ակամա, հեռուստադիտողները ստիպված եղան կազմակերպել հանգանակությունը:



Մեկ այլ հեռուստաքարոզիչ Ջիմմի Սոուգարտը ավելի առաջ գնաց եւ կոչ արեց արդեն համակարգչային եղանակով էլ նվիրատվություններ կատարել: Այս կոչից հետո նրա օրական եկամուտը կազմեց կես միլիոն դոլար: Այս ամենը նույնիսկ առաջ բերեց մի հայտնի անեկդոտ, որը թերեւս արդիական է նաեւ այսօր:



Մի առիթով, ինչպես ասվում է անեկդոտում, երկու քարոզիչները հանդիպում են եւ Ռոբերտսը հարցնում է Սուգարտին, թե ինչպես է նա բաժանում իր հանգանակությունները Աստծո հետ: Սոուգարտն էլ պատասխանում է, որ հանգանակությունների տոպրակը վերցրած գնում է գրասենյակ, հատակին կավճով գիծ է քաշում եւ հանգանակված գումարները նետում է վերեւ: Այն հատվածը նետված գումարների որոնք ընկնում են այն հատվածում, որտեղ ինքն է կանգնած, իրենն են, իսկ այն հատվածը, որոնք ընկնում են մյուս հատվածում` Աստծունն են: Ռոբերտսն էլ պատասխանում է, որ ինքն ավելի լավ ձեւ է կիրառում. Հանգանակված գումարը նետում է վերեւ այն ինչ Աստված ուզում է վերցնում է, մյուսը, որն ընկնում է ներքեւ, արդեն իրենն է:



Ամերիկայում «էլեկտրոնային եկեղեցին» բուռն զարգացում ապրեց քսաներորդ դարի յոթանասուն թվականներին: Հատկապես լայն ճանաչում ձեռք բերեցին այն ժամանակ քարոզիչներ Ջերրի Ֆոլուելը, Ջիմմի Բեքերը, Ռոբերտ Շուլլերը: Այս քարոզիչները հիմնականում պատկանում էին այսպես կոչված աջ արմատականներին եւ նրանք ունեին բազմամիլիոն լսարան միայն Միացյալ Նահանգների ներսում:



Ութսունականները, սակայն, աչքի ընկան հենց այդ «էլեկտրոնային եկեղեցու» քայքայման գործընթացով: Իսկ քայքայիչները եղան նույն քարոզիչները: Գերշահույթների հետեւից վազքը եւ դրամից կուրացածությունը ստիպեց որպեսզի նրան կենաց մահու պայքար մղեն իրար դեմ հանուն հավելյալ եկամտի: Իրար հաջորդած աղմկահարույց պատմությունները իրապես կործանեցին բավական լավ հիմքերի վրա գտնվող բուրգը եւ արդյունքում արդեն ութսունականների վերջին նույն քարոզիչները պատմական դարակազմիկ փոփոխությունների հովերով տարված որոշեցին իրենց համար նոր դաշտ ընտրել նախկին սոցճամբարի եւ նախկին ԽՍՀՄ երկրները:



Քսաներորդ դարը բավական լուրջ կառույցներ ստեղծեց նաեւ կաթոլիկ եկեղեցու հովանու տակ գտնվող մամուլի համար: Ստեղծվեց Կաթոլիկ հրատարակությունների միջազգային միությունը 1935 թվականին, որի մեջ մտան մամուլի բոլոր հայտնի միջոցների այսպես ասած մասնագիտական համքարությունների ներկայացուցիչները, որոնք գործում էին Ս Աթոռի հովանու ներքո: Համացանցի զարգացման հետ նույն պարբերականները թերթերը ամսագրերը լրատվական գործակալությունները ռադիոներն ու հեռուստատեսությունները գրավեցին նաեւ ինտերնետ հարթակը: Այստեղ արդեն բավական լավ երեւում էր կազմակերպվածությունը, կարգապահությունն ու հիերարխիկ համակարգը: Այսօր արդեն կրոնական մամուլը Միացյալ Նահանգներում պահելով հանդերձ ստեղծած ավանդույթները ընթանում է առաջ, հարմարվելով շատ արագ կերպով ժամանակի պահանջներին եւ ընթերցողներին: