Կտեղադրեն 1717-րդ խաչը

Կտեղադրեն 1717-րդ խաչը

Հուլիսի 2-ին Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի է ունենալու հերթական խաչադրման արարողությունը։ 



Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, Ալիկ Պետրոսյանը խաչը կփոխանցեն ապրիլյան պատերազմում ինքնամոռաց մարտնչած, հերոսացած, պետական բազում պարգևներ ստացած, հայոց պետական սահմանը պահող հեքիաթի և իրականության յոթ քաջազուն հայորդիներին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի 1717-րդ խաչի օծման արարողությունը: Այնուհետև օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով կբարձրացվի և խաչքավորների ձեռամբ կամրացվի Սուրբ Խաչին: Հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից 1717-րդ խաչի օծման արարողությունից հետո կսկսվի համաժողովրդական տոնախմբություն, որին կմասնակցեն և իրենց կատարումներով ժողովրդին կոգևորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, ՀՀ պաշտպանության նախարարության գեղարվեստական խմբեր: Տեղի կունենան նաև մատաղի օրհնության արարողություններ: Համաժողովրդական տոնախմբությանը կմասնակցեն հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր և քաղաքացիներ։