Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ

Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ Հունաստանում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ թվիթերյան էջից:



«Ըստ @armembgr-ի (Հունաստանում ՀՀ դեսպանատուն) նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,– ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։



Նշենք, որ զբոսաշրջային ակտիվ կենտրոն համարվող հունական Կոս կղզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասամբ վնասվել են շինություններ, զոհվել է 2 մարդ, վիրավորների թիվն անցել է 120-ը:



Նշվում է, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը՝ տեղի ժամանակով 1:30-ին: