Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը Սահմանադիր ժողովի ընտրությունների հետ կապված հետաքննություն է սկսել

Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը Սահմանադիր ժողովի ընտրությունների հետ կապված հետաքննություն է սկսել

Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Սահմանադիր ժողովի ընտրություններում թույլ տված ընտրակեղծիքների հետ կապված: Այս մասին, ինչպես հայտնում է ամերիկյան CNN-ը, հայտարարել է Վենեսուելայի Գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգա Դիասը: Ըստ պաշտոնական տվյալների, Սահմանադիր ժողովի ընտրություններին մասնակցել է 8,1 միլիոն մարդ, կամ ընտրողների ընդամենը 41,53%, մինչդեռ ընդդիմությունը հերքում է այս թիվը եւ հայտարարում, որ իշխանությունը գնացել է կեղծիքների:



Ուշագրավ է այն, որ Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը նման հետաքննություն սկսելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ սկսել է ապօրինի գործողություններ կատարելու հանցանքների մեջ շրջանառվել նաեւ Գլխավոր դատախազ Օրտեգա Դիասի անունը: Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակում է լարված մնալ ներքաղաքական իրավիճակը: Հակակառավարական ցույցերը եւ բողոքի ակցիաները չեն դադարում, պատճառ դառնալով նորանոր զոհերի: Ըստ հայտնի տվյալների ցույցերի ժամանակ զոհված քաղաքացիների թիվը հատել է 120-ի սահմանը: Կատաստրոֆիկ է նաեւ երկրի ֆինանսական եւ տնտեսական վիճակը: