Գյումրիում քաղաքացին ընկել է կամրջից

Գյումրիում քաղաքացին ընկել է կամրջից

Օգոստոսի 15-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Հիսունամյակի» կամրջից (մոտ 20 մ բարձրություն). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1958 թ. ծնված Ս. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ. որտեղ մահացել է: