Ես դժվարությամբ եմ հասկանում Ամերիկայի ուզածը. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ես դժվարությամբ եմ հասկանում Ամերիկայի ուզածը. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր թիկնապահների դեմ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործը եւ հայտարարել, որ դժվարությամբ է կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում Ամերիկան Թուրքիայից: Ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, Էրդողանը կատարվածը գնահատել է որպես սկանդալ:



«Սա սկանդալ է եւ ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում ամերիկյան արդարադատության համակարգի մարմինները»,- ասել է Էրդողանը արդարանալով, որ իրեն չեն դիմավորել ամերիկյան անվտանգության աշխատակիցները, իր եւ իր շքախմբի վրա, իբրեւ թե քուրդ ահաբեկիչներ են հարձակվել եւ իր թիկնապահները փորձել են իրականացնել պաշտպանական գործողություն:



Հետաքրքրականն այն է, որ ինչպես կարող էին քուրդ ահաբեկիչ լինել հայ եւ քուրդ խաղաղ ցուցարարները, որոնք եղել են անզեն: Այդուհանդերձ, Էրդողանը առիթը բաց չի թողել ամեն ինչում գյուլենականներին մեղադրելու եւ հայտարարելու նաեւ, որ իր հաջորդ այցի ընթացքում այս հարցը կբարձրացնի ԱՄՆ նախագահի առաջ: