Պետդեպը հերքել է Թրամփ-Թիլլերսոն հակասությունների մասին խոսակցությունները

Պետդեպը հերքել է Թրամփ-Թիլլերսոն հակասությունների մասին խոսակցությունները

ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի աշխատանքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիասթափվածության մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:



Ավելի վաղ Washington Post-ը, հղում կատարելով աղբյուրների, հայտնել էր, որ նախագահ դոնալդ Թրամփը բավարարված չէ պետքարտուղար Թիլլերսոնի աշխատանքով և նրա հիասթափվածությունն աճում է: Ըստ պարբերականի՝ Թիլլերսոնը նախագահի հետ տարաձայնություններ ունի մի շարք հարցերով, ներառյալ՝ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների թվի, ինչպես նաև Քաթարի և Կուբայի շրջափակման հարցերը:



«Պետքարտուղար Թիլլերսոնը մնում է նախագահի կաբինետի և անվտանգության հարցով ազգային թիմի ամենագնահատված անդամներից մեկը, որին վստահում են: հակառակի մասին խոսակցությունները կեղծ են»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ: