Մյանմայում հարձակում է տեղի ունեցել փախուստի դիմած խաղաղ բնակչության վրա

Մյանմայում հարձակում է տեղի ունեցել փախուստի դիմած խաղաղ բնակչության վրա

ՄԱԿ-ն հայտարարել է, որ Մյանմայի Արական նահանգում հրթիռային հարձակում է իրականացվել բռնությունից փախուստի դիմած խաղաղ բնակչության վրա: Ըստ ՄԱԿ հայտարարության, խոսքը վերաբերվում է մյանմացի 27 հազար ռոհին-մուսուլմանների մասին, որոնք փախուստի դիմելով բուդդայականների ճնշումներից անցել են Բանգլադեշի սահմանը: Եւս 20 հազար ռոհին-մուսուլման ներկայումս դեռ սպասում են Բանգլադեշի սահմանի մոտ:



Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարության մեջ ՄԱԿ-ը կոչ է անում Մյանմայի կառավարությանը տարհանել Արականի մուսուլման բնակչությանը: Մյանմայում բուդդայականների կողմից տեղի ռոհին-մուսուլմանների հանդեպ բռնությունների առնչությամբ ահազանգել է նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Նիկկի Հեյլին: Իր խոսքում Հեյլին նշել է, որ Մյանման պատասխանատվություն է կրում իր տարածքում ապրող բոլոր մարդկանց հումանիտար իրավունքների պահպանման համար: