Զինված հարձակում Նիգերիայում, 20 մարդ զոհվել է

Զինված հարձակում Նիգերիայում, 20 մարդ զոհվել է

Առնվազն 20 մարդ է զոհվել Նիգերիայում «Բոքո Հարամ» խմբավորման կողմից իրականացված զինված հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում: Հարձակման թիրախում հայտնվել է Բանկի գյուղը, որը գտնվում է Մայդուգուրի քաղաքից 130 կմ հեռավորության վրա:



Նշենք, որ ծայրահեղական իսլամիստական այս խմբավորումը ցանկանում է երկրում տարածել շարիատի օրենքներն ու իսլամիստական պետություն ստեղծել: