Քամին նպաստում է Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհի տարածմանը. առկա է 3 օջախ

Քամին նպաստում է Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհի տարածմանը. առկա է 3 օջախ

Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:



Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:



Նշվում է, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում քամու առկայությունը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:



Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ: