Թրամփը մտադիր է ստեղծել իր քաղաքական կուսակցությունը

Թրամփը մտադիր է ստեղծել իր քաղաքական կուսակցությունը

ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստեղծել իր քաղաքական կուսակցությունը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը, մանրամասնելով, որ Թրամփը վերջին շրջանում իր կողմնակիցների հետ այս հարցի շուրջ բազմաթիվ խորհրդակցություններ է ունենում։

Ընդ որում, Թրամփը նույնիսկ մտածել է նոր կուսակցության անվանումը՝ «Հայրենասիրական կուսակցություն»։ Այս մտադրությունը Թրամփի մոտ ի հայտ է եկել այն բանից հետո, երբ սկսվել են հակասություններ իր եւ կուսակից հանրապետականների միջեւ, ովքեր բացահայտ մեղադրել են իրեն Վաշինգտոնյան անկարգությունները հրահրելու մեջ։