Էդուարդ Մադաթյանն այսօր ամեն ինչ կպատմի

Էդուարդ Մադաթյանն այսօր ամեն ինչ կպատմի
Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) դեմ հարուցված քրեական գործը մեկ տարի առաջ կարճվեց: Սակայն այդ մեղադրանքով նա չորս տարի հետախուզման մեջ է եղել, այդ ընթացքում ապրել է Ռուսաստանում: Նրան մեղադրում էին բարձրաստիճան պետական այրերի, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Հարությունյանի եւ ուրիշների դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Մեր թերթի այսօրվա համարում կարդացեք բացառիկ հարցազրույց այդ եւ այլ թեմաներով: Մադաթյանը մասնավորապես անդրադարձել է իր` “Օրինաց երկիր” կուսակցությանն անդամագրվելու փաստին: Իսկ իր դեմ հարուցված քրգործի մասին ասել է. "Մի միջոցառման ժամանակ հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանին, եւ նա անձամբ ինձ ասաց, որ զղջում է կատարվածի համար, որ իրեն սխալ ինֆորմացիա էին տվել, որ հետո է իմացել, որ Կծան Միշան (այդ գործով միակ վկան, որի ցուցմունքների վրա կառուցված էր մեղադրանքը` հեղ.) բանսարկու, գործ սարքող անձնավորություն է, որին թյուրիմացաբար հավատացել են”: