Վեգասյան Ռոբին Հուդը մարդկանց է բաժանել 938.000 դոլար

Վեգասյան Ռոբին Հուդը մարդկանց է բաժանել 938.000 դոլար
Մի խաղաքարտային խարդախ "թալանում է" Լաս Վեգասի խաղատները եւ փողերը բաժանում կարիքավորներին: Այդ մարդը, որն իրեն անվանում է "Ռոբին Հուդ", հիմնել է կայքէջ, որտեղ հավաքում է կարիքավորների դիմումներն օգնություն ստանալու համար: Աղքատության միանվագ օժանդակության չափը չի կարող գերազանցել 45 հազար ԱՄՆ դոլարը: Այս մասին հայտնում է  Mignews.com-ը: Այս երիտասարդը հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ հազար դոլար է նվիրաբերել Կեգլեր ընտանիքին, որը խրվել էր պարտքերի մեջ փոքրիկ դստեր ծանր հիվանդության բուժման համար վճարումներ կատարելու հետեւանքով: Նորահայտ Ռոբին Հուդը մարդկանց բաժանել է արդեն 938 հազար դոլար: Նա իր կայքում գրում է. "Մարդիկ, որոնք փող շատ ունեն, պետք է բաժանեն դա այն մարդկանց մեջ, որոնց բախտն այս կյանում ավելի քիչ է բերել":