Քլինթոնի դուստրն ամուսնացել է հրեա բանկիրի հետ

Քլինթոնի դուստրն ամուսնացել է հրեա բանկիրի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միակ դուստրն ամուսնացել է բանկիր Մարկ Մեզվինսկու հետ: "Այսօր մենք մեծ հաճույքով եւ ալեկոծող հուզմունքով հետեւում էինք, թե ինչպես է տեղի ունենում Չելսիի ու Մարկի պսակադրությունը Աստոր Կուրտսում` ընտանիքի եւ մտերիմ ընկերների միմիջավայրում: Մենք ավելի ավելի լավ օր չենք կարող պատկերացնել համատեղ կյանքի սկզբի կապակցությամբ շնորհավորելու համար, ուրախ ենք ողջունել Մարկին որպես մեր ընտանիքի անդամի",-  մեջ է բերում "ՌԻԱ Նովոստին" Բիլ եւ Հիլարի Քլինթոնների խոսքը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորք նագանգի Աստոր Կուրտս առանձնատանը:



Հարսանեկան արարողությունը որոշակիորեն անսովոր է եղել այն առումով, որ հարսն ու փեսան ամուսնական խոստումները տվել են երկու հոգեւորականների ներկայությամբ, քանի որ Չելսին, իր մոր Հիլարիի պես մեթոդիստ է, իսկ Մեզինսկին սերում է հրեական ընտանիքից:



Հանդիսությանը մասնակցելու են հրավիրված եղել մոտ 500 հոգի, այդ թվում եւ, բնականաբար, հռչակավոր մարդիկ: Հյուրերի թվում են եղել հեռուստախաղորդավար Օպրա Ուինֆրին, կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, կինոաստղ Թոմ Հենքսը, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ այլոք: