Հունական լոբբին կօգնի՞ հույներին հաղթել դատը Թուրքիայի դեմ

Հունական լոբբին կօգնի՞ հույներին հաղթել դատը Թուրքիայի դեմ
Թուրքիայի դեմ հույների ներկայացրած դատական հայցը միջազգային օրենսդրության ներքո է։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի դեմ կիպրացի հույների ներկայացրած դատական հայցին, որոնք այդ երկրից դրամական փոխհատուցում են պահանջում Կիպրոսի օկուպացիայի համար։ Այս մասին կարդում ենք "Թերթում":



Փորձագետի պարզաբանմամբ՝ եվրոպական իրավունքում կարևոր տերմին գոյություն ունի, որը կոչվում է «օգտագործման իրավունքի կորուստ», ինչը նշանակում է, որ մեկ այլ երկրի տարածքը ապօրինի զավթած պետությունը պետք է վճարի այդ տարածքի տնօրինման համար։ Շաքարյանի խոսքով՝ հույների դատը Թուրքիայի դեմ հենց եվրոպական այս իրավունքի ներքո է։



Հարցին, թե արդյո՞ք կհաղթեն հույները, Շաքարյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ում հունական լոբբին բավականին ուժեղ է, և հույները հույս ունեն հենց այդ լոբբիի շնորհիվ շահել դատական գործընթացը։ Բացի այդ, փորձագետի խոսքով՝ նման հայցով հույները նպատակ ունեն օրակարգում պահել կիպրական խնդիրը և դրա լուծման համար իրավարար հիմքեր գտնել։