Աշխարհի 10 լավագույն լողափերը

Աշխարհի 10 լավագույն լողափերը
National Geographic-ը հրապարակել է աշխարհի լավագույն լողափերի տասնյակը:



Այդ ցուցակը գլխավորում է իսպանական Բարսելոնան, ուր հաշվվում են 8 հազար քաղաքային լողափեր: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:







Երկրորդ տեղում Քեյփթաունն է: Հարավային Աֆրիկայի օրենսդիր մայրաքաղաքում 20 լողափեր կան, որոնցից շատերը` չնաշխարհիկ լագունաներում:







Երրորդ տեղում ծովափնյա Հոնոլուլուն է` Հավայան կղզիներ: Կատարյալ, բայց ամենևին ոչ էժան վայր առողջարանային հանգստի սիրահարների համար:







Հաջորդ հորիզոնականում է ֆրանսիական Նիցան, որտեղ, NG-ի տվյալներով, 35 լողափ կա: Բայցևայնպես պետք է հաշվի առնել, որ այդ լողափերից շատերը մասնավոր են, կամ վճարովի (15-20 եվրո այցելության համար), իսկ հասարակական լողափերում ամռանն ասեղ գցելու տեղ չկա:







Հինգերորդ տեղում ամերիկյան Ֆլորիդա նահանգի լողափնյա մայրաքաղաք Մայամի Բիչն է: Այստեղ միշտ մարդաշատ է, և երբեմն կարել է հանդիպել հայտնի մարդկանց:











Րիո դե Ժանեյրոն NG ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նշենք, որ այստեղ մի շատ կարևոր թերություն կա, Բրազիլական հանգստավայրերում շատ է գողությունը:







Եթե դուք գերադասում եք ծովային հանգստի սպորտային տարբերակը, ձեզ հարմար կգա Սանտա Մոնիկան (Քալիֆորնիա), 7-րդ հորիզոնականը ցուցակում:







8-րդ տեղում է ավստրալիական Սիդնեյը: Հանգստացողների տրամադրության տակ են տասնյակ հրաշալի լողափեր, իսկ մայիսի-հոկտեմբեր այստեղ կարելի է տեսնել բնակության վայրը փոխող կետերի:







Թել Ավիվը զբաղեցրելը 9-րդ հորիզոնականը: NG-ն այս քաղաքն անվանում է “Միջերկրածովյա Մայամի Բիչ”:







Ցուցակն ավարտում է կանադական Վանքուվերը: