Մանկապիղծը արվամոլների խուց չի տեղափոխվել

Մանկապիղծը արվամոլների խուց չի տեղափոխվել
"Լեւոն Ավագյանի խցի փոփոխություն չի եղել",- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ "Նուբարաշենի" թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապղծության համար երկու տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Ավագյանին  "Նուբարաշեն" ՔԿՀ բերդի քրեական հեղինակությունների որոշմամբ տեղափոխել են արվամոլների խուց: Մեր հարցին, թե Լեւոն Ավագյանը արվամոլների խցո՞ւմ է այժմ, Արսեն Բաբայանը հայտարարեց. "Ոչ: Տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը": Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե "Նուբարաշեն" ՔԿՀ ղեկավարությունն ամեն ինչ արել է դեպքերի նման զարգացումներից խուսափելու համար, սակայն քրեական աշխարհը մանկապիղծի հարցում անսասան է եղել՝ որոշել են ներսում իրենց ուժերով պատժել նրան: Մենք զրուցեցինք նաեւ կալանավայրերի դիտորդական խմբի ղեկավար Արման Դանիելյանի հետ, որի խմբի անդամներն այցելել են Լեւոն Ավագյանին: Նա ասաց, որ Ավագյանն այն ժամանակ նստած է եղել շատ նորմալ խցում, բողոքներ չի ունեցել: Իրենք տեղեկություններ չունեն, որ նրա խցակիցներն արվամոլներ են: