"Դատապարտյալների հիվանդանոց" ՔԿՀ-ի անեստեզիոլոգիական ապարատը հնացել եւ մաշվել է: Այն աստիճանի, որ անզգայացման նյութերի արտահոսքը գերազանցում է թույլատրելի նորմերը: Արդյունքում վիրահատվող դատապարտյալները նարկոզի բավարար դոզա չեն ստանում, իսկ վիրաբուժարանում աշխատող բժիշկները քնում են անմիջապես օպերացիայի ժամանակ: Սա ՔԿՀ-ներում անեկդոտների թեմա է դարձել: Պետք է ենթադրել, որ նոր ապարատը, որի գինը մոտ 18 հազար եվրո է, մեր պետության համար դատապարտյալների եւ վիրաբույժների առողջությունից թանկ է:
Կարծիքներ