Հրդեհները Ռուսաստանին 15 մլրդ դոլարի վնաս են հասցրել

Հրդեհները Ռուսաստանին 15 մլրդ դոլարի վնաս են հասցրել
Վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցված անոմալ շոգն ու դրա հետևանքով դեռևս շարունակվող հրդեհները մեծ վնաս են հաասցրել Ռուսաստանի տնտեսությանը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, փորձագետների հաշվարկներով, այդ վնասը կազմում է ՌԴ-ի ՀՆԱ-ի 1 տոկոսը: Դրամային արտահայտությամբ դա կազմում է 15 մլրդ դոլար:



Պարբերականը մանրամասնում է, որ խոսքը վերաբերում է միայն ուղղակի կորուստներին ու տնտեսության համար կարճաժամկետ հետևանքներին: Առավել երկարաժամկետ հետևանքների ու վնասների մասին առայժմ հաշվարկներ չկան: Թերթի տեղեկություններով, նման հաշվարկներ կլինեն ոչ շուտ, քան այս տարեվերջին:



panorama.am