Վճռաբեկ դատարանը բավարարել է Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը

Վճռաբեկ դատարանը բավարարել է Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը
ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր քննել է 2007թ. մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։ Դատարանը Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումները բեկանել է և գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար։ Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 12–ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշում էր կայացրել՝ հանցագործության բացակայության պատճառաբանությամբ։ Այս որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ դատարաններ։ Վերոհիշյալ դատարանները և գլխավոր դատախազությունը չէին բավարարել հայցը։



Tert.am