200 դոլար կաշառք՝ քոլեջ ընդունվելու համար

200 դոլար կաշառք՝ քոլեջ ընդունվելու համար
Բարձր դասարանցիների այն ծնողները, որոնք իրենց երեխաներին ուզում են տեղավորել ավագ դպրոցներում, լուրջ խնդիրների առջեւ են կանգնել: Իսկ ավելի պարզ ասած՝ հայտնվել են կոռուպցիայի կիզակետում: Հատկապես դժվարացել է երեխաներին քոլեջներում տեղավորողների խնդիրը: Որոշ հաստատություններում, օրինակ, հաստատվել է ստվերային գնացուցակ: Մեր տեղեկություններով, երեխաներին ընդունելուց առաջ նախ տնօրինությունը կամ նրա կողմից վստահված անձինք հանդիպում են ծնողների հետ, հավատացնում, թե տեղերը սահմանափակ են եւ արդեն լրացված, ապա խոստանում են մի բան անել եւ վերջում պահանջում են 200 ԱՄՆ դոլար կաշառք ու խոստացված "լրացուցիչ տեղն իջեցնում": Մեր աղբյուրը հավատացնում է, որ անձամբ իր նկատմամբ է այս սխեման կիրառվել, երբ իր զավակին Երեւանի հումանիտար քոլեջում (նախկին Օստրովսկու անվան ռուսաց լեզվի տեխնիկում) է փորձել տեղավորել: