Պարտադրելու իրավունք չունեն

Պարտադրելու իրավունք չունեն
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ  արձագանքել է թիվ 114 դպրոցի կողմից համազգեստներ պարտադրելու վերաբերյալ մեր հրապարակումներին: Մենք գրել էինք, որ այս դպրոցի տնօրեն  Ռուզաննա Կոստանյանը շարունակում է համազգեստների համար աշակերտներից հավաքել 26-27 հազարական դրամ, իսկ սոցիալապես անապահովներին, չտալու դեպքում, սպառնում է առանց համազգեստի դպրոց չթողնել: Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասել է, որ ոչ ոք իրավունք չունի ծնողի կամքին հակառակ պարտադրել համազգեստ, իսկ ովքեր խնդիրների առջեւ են կանգնել, կարող են դիմել իրեն. "Սիրելի ծնողներ, այն դպրոցները, որտեղ ձեզ կպարտադրեն համազգեստ, վեր եք կենում ու գալիս իմ ընդունարան, եւ մենք ձեզ հետ կպարզենք, թե ով է պարտադրում ինչ կրել կամ որտեղից գնել: Այն ծնողները, ովքեր դժգոհում են, թող գան մեզ մոտ": Մեր դիտարկմանը, թե մտավախություն ունեն, որ երեխաների հետ հարաբերությունները կլարվեն, Աշոտյանն ասել է, որ արտոնյալ տնօրեն չկա, եւ իրենց միջոցով այդ խնդիրներն անպայման լուծում կստանան: